
Եվրոպական հեռարձակողների միության ներկայացուցիչները, մրցույթի միջազգային կազմակերպիչները չեն մասնակցելու Եվրատեսիլի պատվիրակների հանդիպմանը, որը նախատեսված է մարտի 9-ին: Պատճառը ճանապարհորդությունների արգելքն է, որը կիրառվել է այն բանից հետո, երբ աշխատակիցներից մեկի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, գրում է Billboard-ը:
Շվեդիայի և Իսրայելի պատվիրակները նույնպես հրաժարվել են մասնակցել հանդիպմանը հոլանդական Ռոտերդամ քաղաքում:
«Եվրոպական հեռարձակողների միությունը շարունակում է վերահսկել իրավիճակը և գնահատել կորոնավիրուսի հավանական ազդեցությունը մրցույթի վրա»,- նշվում է կազմակերպության կայքում: