«Հարգելի վարչապետ, դուք ի՞նչ գիտեք, դիմացի մարդու կենսագրության մասին, ուսերի վրայի բեռի մասին, ընտանիքում ունեցած լուրջ խնդիրների մասին, առավել ևս առողջության մասին… Դուք էմեռտե՞ եք: էխո՞ եք»
Advertisement 1000 x 90

«Հարգելի վարչապետ, դուք ի՞նչ գիտեք, դիմացի մարդու կենսագրության մասին, ուսերի վրայի բեռի մասին, ընտանիքում ունեցած լուրջ խնդիրների մասին, առավել ևս առողջության մասին… Դուք էմեռտե՞ եք: էխո՞ եք»

Լալա Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով. «Սիրտս ցավեց էս տղու համար:
Կուրթանում հաճախ եմ եղել իրենց տանը, աշխատող մարդիկ են՝ հող են մշակում, մայրը անտառից պոպոք է հավաում, միշտ գնել եմ, որակին չնայելով, տան տղամարդիկ համ հանդն են գնում, համ այգին մշակում:

Տանը առողջական լուրջ խնդիրներ ունեցող փոքրիկներ ունեն, որոնք տնակում ծնվել են, տնակում էլ կմեծանան երևի:
Ես նեղվեցի վարչապետի անշրջահայաց կոպիտ պատասխանից:

Հարգելի վարչապետ, դուք ի՞նչ գիտեք, դիմացի մարդու կենսագրության մասին, ուսերի վրայի բեռի մասին, ընտանիքում ունեցած լուրջ խնդիրների մասին, առավել ևս առողջության մասին:

Դուք էմեռտե՞ եք:
էխո՞ եք:

Նայում եք ու դիագնո՞զը դնում՝ առողջ տղամարդ: Հա՞: Գո՞ւցե երկու ոտքն էլ պրոթեզով էր, կամ մեկ այլ՝ աչքին չերևացող խնդի՞ր ուներ: Չնայած փառք աստծո, էդպես չի:
Օկ, առողջ ա, բայց Կուրթանում ապրող տղամարդը որտե՞ղ պիտի աշխատի, որ կարողանա հիպոթեքով տուն առնի: Ո՞վ նրան հիպոթեք կտա իր աշխատավարձի չափը իմանալով, եթե 80.100 հազար դրամ է գյուղերում պահակի, էլեկտրիկի ու այլոց աշխատավարձերը:

Ձեզ ոչինչ չհուշե՞ց, որ մարդիկ երկրաշարժից հետո եկել-ծվարել են Կուրթանում, որ այգի ու հող մշակեն, ընտանիքը պահեն: Հանձնարարեիք, որ մանրամասնորեն քննեն մարդու խնդիրը ու զեկուցեն Ձեզ: Այ նոր էդ ժամանակ առանց հոխորտալ եզրակացություն անեիք:

Էլ չեմ ասում, եթե որևէ մեկը տանը առողջական խնդիր ունեցող երեխա ունի, ապա էնքան ա հիվանդանոցների դռներին փողահան լինում, որ հացին սկսում են ձեր բառերով ասած՝ կակա ասել, կամ էլ անգամ հիվանդանոցում պառկելու հնար չունեն, «հանգիստ նստում են տեղները» ու հետևում, թե ոնց ա ընտանիքի անդամը տանջվում հիվանդության ձեռքը:

Ուղղակի խնդրում եմ, շատ եմ խնդրում, մարդուն մի պախարակեք Ձեր բազմահազարանոց լսարանի առջև, քանի դեռ չեք լսել ուշադիր իր պատմությունը, չեք գնահատել կարիքները: Նաև վատ ա, շատ վատ ա, որ չեք պատկերացնում, թե գյուղացին ոնց պիտի տուն առնի: Գիտե՞ք՝ ո՞նց… Գյուղը պիտի թողնի գնա մեծ քաղաք, երբեմն էլ երկրից դուրս գնա:

Մի արեք էդպես, ուղղակի մի արեք:

Դուք երկրի վարչապետն եք, դուք պատասխանատվություն եք կրում յուրաքանչյուր քաղաքացու առջև:
Ոնց թե կգա առողջ տղամարդը առողջ տղամարդուն կասի… Ականջներիս չեմ հավատում

Ես Ձեր համակիրն եմ եղել, ու ամեն սխալ քայլ երբ անում եք, ես ինձ եմ մեղադրում:
Էդ տղայից էլ կարելի է ներողություն խնդրել, ես չեմ պատկերացնում, թե ոնց է ընտանիքը էսօր քնելու:
#ասանք

Հ.Գ. Մի անեկդոտ կար , որ բժիշկը հիվանդին ասում ա ինչի ես էսպես հյուծված, հիվանդն ասում ա օրերով հաց չեմ ուտում, էս բժիշկն էլ թե՝ դե պիտի քեզ ստիպես…»:

Սիրտս ցավեց էս տղու համար:Կուրթանում հաճախ եմ եղել իրենց տանը, աշխատող մարդիկ են՝ հող են մշակում, մայրը անտառից պոպոք է…

Gepostet von Lala Manukyan am Samstag, 7. März 2020