
«Օշականցի Գեւորիկ» մականունով հայտնի Գեւորգ Մելիքյանը բերման էր ենթարկվել սպանության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Այս լուրը NEWS.am-ին հաստատեց ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արամ Ավետիսյանը։
ՔԿ-ից հայտնեցին, որ նա ունի վկայի կարգավիճակ եւ բերման է ենթարկվել ՔՕ-ի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ երկու կամ ավելի անձանց սպանության փորձի եւ ապօրինի հրազեն պահելու համար հարուցված քրեական գործի շրջանակներում։
Նշենք, որ հարցաքննությունից հետո օրենքով գողն ազատ է արձակվել։
Ավելի վաղ հայտնել ենք, որ մարտի 4-ին Աշտարակի բաժնի ծառայողները Օշական գյուղի իր տնից բաժին բերման են ենթարկել Գեւորգ Մելիքյանին։