Արգենտինայի առաջին տիկինն ընդունել է Աննա Հակոբյանին
Advertisement 1000 x 90

Արգենտինայի առաջին տիկինն ընդունել է Աննա Հակոբյանին

Արգենտինայի Առաջին տիկին Ֆաբիոլա Յանյեզն ընդունել է մասնավոր այցի շրջանակներւմ Արգենտինայում գտնվող ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին: Այս մասին հայտնում է ՀՀ-ում Արգենտինայի դեսպանությունը.

«Հայաստանում Արգենտինայի դեսպանությունը ողջունում է իրենց հասարակություններին նվիրված այս երկու կանանց հանդիպումը:

Ֆաբիոլա Յանյեզն ինստագրամյան իր էջում ընդգծել է. «Այսօր ընդունեցի Հայաստանի վարչապետի տիկնոջը` Աննա Հակոբյանին, որը մեծ ծավալի աշխատանքներ է իրականացնում երեխաների, խոցելի ոլորտների, շրջակա միջավայրի պաշտպանության ասպարեզում: «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր լինելուց բացի` Աննան նաև ղեկավարում է քաղցկեղով հիվանդ երեխաներին նվիրված «City of Smiles», ռիսկային իրավիճակներում գտնվող երեխաների աջակցության «Իմ քայլը», ինչպես նաև երեխաների ու կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Woman of Peace հիմնադրամները: Հաճույքով մտքեր փոխանակեցինք սոցիալական ու խոցելի ոլորտներում կատարած մեր աշխատանքների մասին` կիսելով միմյանց մտահոգությունները»,- ասված է դեսպանության հաղորդագրության մեջ:

 



Նման նյութեր