«Մենք իրենց հետ քննարկել ենք, թե ծառերը որտեղ պետք է տնկվեն. մի մասը այդ տարածաշրջանում, մյուսը` Կապանի լքված Կավարտի պոչամբարի տարածքում, նաև` քաղաքw6m»,– ասաց նա։
Նախարարի խոսքով` այս կերպ հանքարդյունաբերության հասցրած վնասները հնարավոր կլինի նվազեցնել։
Գործող համակարգից, որը ենթադրում է պատճառած վնասի դիմաց բնապահպանական վճարներ, նախարարի խոսքով, ՀՀ իշխանությունը որոշել է հրաժարվել։
«Վճարը դա տնտեսական մեխանիզմներից մեկն է, բայց եթե այդ վճարը 600, 1000 կամ 2000 դրամ է, դա երբեք չի աշխատում»,– ասաց Գրիգորյանը։
Նախարարը նաև հայտնեց, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նկատմամբ մի քանի քրեական գործ է հարուցվել` շրջակա միջավայրին հասցրած վնասների վերաբերյալ։ Դրանց թվում է նաև Ողջի գետի աղտոտման դեպքը։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am