
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շրջանակներում «Այո»-ի քարոզարշավը:
ՀՀ վարչապետը քարոզարշավը սկսել է Սյունիքի մարզի Ագարակ համայնքից: Վարչապետը շրջում է Ագարակ համայնքում և «Այո»-ի քարոզչական բուկլետներ է բաժանում քաղաքացիներին:
ՀՀ վարչապետին ուղեկցում են նրա տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: