Իսկապե՞ս օգտակար է օրվա ընթացքում շատ քայլելը
Advertisement 1000 x 90

Իսկապե՞ս օգտակար է օրվա ընթացքում շատ քայլելը

Մարդկանց մոտ, որոնք քայլում են միջին տարիքում, ավելի հազվադեպ են հիպերտոնիա եւ շաքարախտ ախտորոշում։ Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որը ներկայացվել է Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի «Համաճարակաբանություն եւ պրոֆիլակտիկա» համաժողովում, հայտնում է կազմակերպության մամուլի հաղորդագրությունը։

Հետազոտությունը ցույց է տվել, որ այն մարդկանց մոտ, ովքեր ամենաշատ թվով քայլերն են կատարել օրվա ընթացքում, շաքարախտի վտանգը 43 տոկոսով, իսկ հիպերտոնիայինը 31 տոկոսով ավելի ցածր է եղել՝ համեմատած նրանց հետ, ովքեր ավելի քիչ են քայլել։

Գիտնականները նաեւ նկատել են, որ հետազոտությանը մասնակցած այն կանանց մոտ, որոնք լրացուցիչ 1000 քայլ են արել օրական, 13 տոկոսով նվազել է ճարպակալման վտանգը։ Այն մասնակիցների մոտ, որոնք առավելագույն թվով քայլեր են կատարել, ճարպակալումը 61 տոկոսով ավելի հազվադեպ է եղել, քան նրանց մոտ, ով դրանք ամենաքիչն են արել։

Սակայն հետաքրքիր է, որ տղամարդկանց մոտ նման կապ չի հայտնաբերվել։

«Քայլելը ֆիզիկական ակտիվության լայն հասանելիություն ունեցող ձեւ է, եւ օրական քայլերի քանակը պարզ ցուցանիշ եւ խթանիչ գործոն է, որը հասկանալի է մարդկանց մեծամասնությանը»,- ասել է Մասաչուսեթսի համալսարանի դոցենտ, հետազոտության հեղինակ Ամանդա Ռալուչը։

news.am