
Քաջարանում այսօր «Այո»-ի քարոզարշավի ժամանակ իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կորոնովիրուսի թեմային՝ նշելով, որ իրենց առայժմ հաջողվում է խուսափել վարակի տարածումից:
«Թու-թու-թու»,-ասաց նա՝ կոչ անելով հետևել ՀՀ առողջապահության նախարարության ցուցումներին:
«Օրվա մեջ ինչքան կարաք՝ հաճախ լվացվեք, որովհետև ձեռքի միջոցով կարող է տարածվել: Ես հիմա այնքան հաճախ եմ ալկոգելով մաքրում ձեռքերս, որ կողքից կարող է տարօրինակ թվալ»,-ասաց Փաշինյանը: