Հիպերտոնիայով մարդկանց համար կորոնավիրուսը հատկապես վտանգավոր է
Advertisement 1000 x 90

Հիպերտոնիայով մարդկանց համար կորոնավիրուսը հատկապես վտանգավոր է

Հիպերտոնիայով պացիենտները COVID-19 կորոնավիրուսից վտանգավոր բարդությունների զարգացման բարձր ռիսկի տակ են։ Սակայն դեղամիջոցների պարբերաբար ընդունումը եւ ֆիզիկական ծանրաբեռնվածությունները նվազեցնում են այդ վտանգը։

Մասնագետների խոսքերով՝ պացիենտների մոտ 6 տոկոսը գերազանցապես բարձր զարկերակային ճնշմամբ 60-ն անց մարդիկ մահանում են նոր վիրուսից։ Միայն ԱՄՆ-ում հիպերտոնիա է ախտորոշված 80 մլն մարդու մոտ, եւ այժմ հայտնի է դարձել, որ դրա առակայությունը կարող է բարդացնել կորոնավիրուսային վարակի ընթացքը։ Այդ պատճառով ծայրահեղ կարեւոր է ժամանակին ընդունել ճնշման դեմ դեղերը, որոնք նշանակել է բժիշկը։ Բացի այդ, ֆիզիկական ծանրաբեռնվածությունները ամրացնում են սրտի մկանները, հիշեցնում են մասնագետները։

Հետազոտությունների տվյալներով՝ քրոնիկ հիվանդություններով պացիենտների շրջանում ավելի շատ մահացություն կա կորոնավիրուսից, քան առողջ մարդկանց մեջ։ Սրտանոթային հիվանդությունների դեպքում մահացությունը կազմում է 10,5 տոկոս, շաքարախտի դեպքում՝ 7,3 տոկոս, ԹՔՕՀ-ի դեպքում՝ 6,3 տոկոս, հիպերտոնիայի դեպքում՝ 6 տոկոս, քաղցկեղի դեպքում՝ 5,6 տոկոս։

Նոր եւ մասշտաբներով ոչ մեծ հետազոտությունը ուսումնասիրել է 170 տարեց պացիենտների, որոնք մահացել են չինական Ուհան քաղաքում՝ կորոնավիրուսի էպիկենտրոնում։ Նրանց 50 տոկոսը հիպերտոնիա է ունեցել։

Peking Union Medical College Hospital-ի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Դու Բինը Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է, թե առայժմ գիտությունը ստույգ չի բացատրել հիպերտոնիկների մեջ բարձր մահացությունը, սակայն կա ենթադրություն, որ բարձր զարկերակային ճնշումը առաջացնում է ուժեղագույն դեսթրես (վիճակ, որն առաջանում է նոր պայմաններին օրգանիզմի չհարմարվելու անընդունակության դեպքում) կորոնավիրուսով պացիենտների մոտ, որը բարձրացնում է մահվան ելքի հավանականությունը։

Ընդ որում, մասնագետը նշել է, որ զարկերակային ճնշման վերահսկումը դեղամիջոցներով նվազեցնում է այդ վտանգը։ Ահա թե ինչու է այդպես կարեւոր անպայման ընդունել ճնշման դեղերը եւ դա պարբերաբար անել, այլ ոչ թե այն ժամանակ, երբ ճնշումը բարձրանում է։ Ավելին, խորհուրդ է տրվում այդ դեղամիջոցները պահեստավորել որեւէ ընդհատման կամ տնային պայմաններում կարանտին անցնելու անհրաժեշտության դեպքերի համար։

news.am