Ռուսական «Սբերբանկը» «Սբերբանկ օնլայն» հավելված է գործարկել։
Ինչպես նշվում է բանկի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, «Սբերբանկը» գումարային փոխանցումների սեփական համակարգին է կցել նաև հայաստանյան իր առաջին գործընկերոջը։
«Այժմ «Սբերբանկ օնլայն» բջջային հավելվածի օգտատերերը կկարողանան դրամական փոխանցումներ կատարել քարտերին, այդ թվում` «Էվոկաբանկի» հաճախորդների հաշիվներին», – տեղեկացնում է բանկը։
Ըստ նույն հաղորդագրության` փոխանցումը կատարվելու է ռուբլով, բայց Հայաստանում քարտին մուտքագրվելու դեպքում գումարը մեխանիկորեն փոխարկվելու է քարտի արժույթով: Փոխանցումն իսկույն հայտնվելու է ստացողի քարտին:
«Էվոկաբանկի» վարչության նախագահ Կարեն Եղիազարյանի խոսքով ՝ Ռուսաստանում շատ հայեր են ապրում, որոնք պարբերաբար գումարներ են փոխանցում Հայաստանում ապրող իրենց հարազատներին ու մերձավորներին:
«Նոր գործիքն «Էվոկաբանկի» քարտատերերի համար էապես կհեշտացնի Ռուսաստանից արագ գումար ստանալու գործընթացը», – ասել է նա:
«Սբերբանկ օնլայնով» հնարավոր է նաև փոխանցումներ անել Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ադրբեջանի բանկերին: