Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի մետրոյում առնվազն մեկ մարդ Է զոհվել, եւս 41-ը՝ վերքեր ստացել երկու գնացքների բախման հետեւանքով: Այդ մասին Twitter-ում հայտնել Է Մեխիկոյի կառավարության ղեկավար Կլաուդիա Շեինբաումը:
Ինչպես գրում Է Universal թերթը, միջադեպը տեղի Է ունեցել տեղական ժամանակով երեքշաբթի օրը ժամը 23:30-ին (Երեւանի ժամանակով մարտի 11-ին 09:30-ին): Հրատարակության տվյալներով՝ տուժածները հոսպիտալացվել են: Նրանց թվում են շարժակազմերի երկու մեքենավարներ:
Մեխիկոյի դատախազությունը հետաքննություն Է սկսել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: