
Երևանի մանկապարտեզներն ընդլայնվում են, նոր խմբասենյակներ են բացվում:
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է թիվ 119 մանկապարտեզում նոր խմբասենյակի բացման մասին:
«Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը համայնքին վերադարձնելու արդյունքում նոր խմբասենյակներ են բացվում: Այսօր Երևանի թիվ 119 մանկապարտեզում բացվեց հիմնանորոգված նոր խմբասենյակ՝ նախատեսված կրտսեր տարիքի երեխաների համար»,-նշված է «Ֆեսյբուք» սոցիալական ցանցի Երևանի քաղաքապետարանի էջում: