Google-ն իր աշխատակիցներին հաձնարարել Է աշխատել տնից COVID-19-ի պատճառով
Advertisement 1000 x 90

Google-ն իր աշխատակիցներին հաձնարարել Է աշխատել տնից COVID-19-ի պատճառով

Google ընկերությունը Հյուսիսային Ամերիկայում իր աշխատակիցներին հաձնարարել Է աշխատել տնից՝ նվազեցնելու համար նոր կորոնավիրուսով վարակման վտանգը: Այդ մասին հայտնել Է CNBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցչին:

«Հյուսիսային Ամերիկայում բոլոր գրասենյակներն այժմ գտնվում են տնից աշխատանքի կարգավիճակում… Մեր նպատակն Է գրասենյակներում նվազեցնել մարդկանց թվաքանակը, ինչը, փորձագետների կարծիքով, կարող Է նվազեցնել COVID-19-ի տարածումը»,- մեջբերում Է հեռուստաալիքը Google-ի ներկայացուցչի հայտարարությունը: Ընդամենը Հյուսիսային Ամերիկայում ընկերության գրասենյակներում, հեռուստաալիքի տվյալներով՝ աշխատում Է 100 հազարից ոչ պակաս մարդ:

Ավելի վաղ նույն այս նպատակով աշխատակիցներին տնից աշխատել Էր հանձնարարել Twitter ընկերությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: