Քեյթ Միդլթոնը հանրային միջոցառմանը եկել է չորս տարվա վաղեմության զգեստով (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Քեյթ Միդլթոնը հանրային միջոցառմանը եկել է չորս տարվա վաղեմության զգեստով

Քեմբրիջի դքսուհին Place2Be մանկական բարեգործական կազմակերպության ստեղծման 25-ամյակին նվիրված տոնակատարությանը մասնակցել Է չորս տարվա վաղեմության զգեստով: Նրա լուսանկարները հայտնվել են Daily Mail-ում:

Միջոցառումը տեղի Է ունեցել Բուքինգհեմյան պալատում, մարտի 9-ին: Քեյթ Միդլթոնը հանրության մեջ հայտնվել Է բրիտանացի դիզայներ Ջեննի Փեքհեմի՝ մաքսի երկարության եւ թափանցիկ թեւքերով կապույտ զգեստով, որը զարդարված Էր արհեստական թանկարժեք քարերով եւ ուլունքներով: Նրա կերպարը համալրել են հագուստի երանգով քլաթչը եւ խոշոր ականջօղերը: Քեյթի ոտքերին եղել են Jimmy Choo կրունկով 550 ֆունտ ստեռլինգ արժողությամբ փայլուն տուֆլիներ:

Հրատարակության տեղեկատվությամբ՝ 38-ամյա դքսուհին այդ զգեստն արդեն հագել Էր 2016 թվականին Հնդկաստան կատարած թագավորական շրջագայության ժամանակ: Դրանով նա Մումբայում համերգ Էր այցելել ամուսնու՝ արքայազն Ուիլյամի հետ միասին: Նշվում Է, որ այդ պահին զգեստի արժեքը կազմում Էր 3,5 հազար ֆունտ ստեռլինգ: