Մադրիդի տարածաշրջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել Է գրեթե 250-ով
Advertisement 1000 x 90

Մադրիդի տարածաշրջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել Է գրեթե 250-ով

Իսպանիայի Մադրիդի ինքնավար հանրակցությունում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել Է գրեթե 250-ով եւ հասել 1024-ի: Այդ մասին ասված Է տարածաշրջանի կառավարությանն առընթեր առողջապահության դեպարտամենտի՝ մարտի 11-ին տարածված հայտարարության մեջ:

Դեպարտամենտի տեղեկատվության համաձայն, 31 մարդ մահացել Է հիվանդությունից: Մարտի 10-ին ինքնավարության իշխանությունները տեղեկացրել Էին 782 ախտահարվածի եւ 21 մահացածի մասին: Ավելի վաղ հայտարարվել Էր կորոնավիրուսի տարածման պատճառով տարածաշրջանում բոլոր ուսումնական հաստատությունները փակելու մասին: Բացի այդ, Մադրիդի իշխանությունները հավաստիացրել են, որ հասարակական տրանսպորտում կատարվելու Է ամենօրյա ախտահանում: Իսպանիայում վարակի տարածման սկսվելուց ի վեր գրանցվել Է նոր կորոնավիրուսով վարակման ավելի քան 2 հազար դեպք: Այդ մասին մարտի 11-ին հայտնել Է թագավորության առողջապահության նախարարությանն առընթեր Առողջապահության բնագավառի համակարգման եւ արտակարգ իրավիճակների կենտրոնի տնօրեն Ֆեռնանդո Սիմոնը: Մարտի 10-ին առողջապահության նախարարությունը հայտնել Էր 1,7 հազար հիվանդացածի եւ 36 մահացածի մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Նման նյութեր