ԱՄՆ-ի Կոնգրեսում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Politico
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ի Կոնգրեսում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Politico

Բժիշկները նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդություն են հայտնաբերել ԱՄՆ-ի Կոնգրեսի սենատոր Մարիա Քանթուելի (դեմոկրատ Վաշինգտոնի նահանգից) աշխատակազմի աշխատողի մոտ: Այդ մասին մարտի 11-ին հայտնել Է Politico թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Նրանց տվյալներով՝ օրենսդրի աշխատակազմի անդամն աշխատում Է նրա գրասենյակում, որը գտնվում Է ԱՄՆ-ի մայրաքաղաքում Կոնգրեսի շենքերից մեկում: Քանթուելը պարտավորեցրել Է իր բոլոր աշխատակիցներին այս շաբաթ աշխատել հեռավար եղանակով: Սենատորը նաեւ խնդրել Է նրանց հետազոտություն անցնել կորոնավիրուսի առակայությունն ստուգելու համար: CNN հեռուստաընկերության տվյալների համաձայն, որը վկայակոչում Է տեղական իշխանություններին եւ Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոններին (CDC), Միացյալ Նահանգներում գրանցվել Է նոր կորոնավիրուսով հիվանդանալու 1237 դեպք, մահացել Է 37 մարդ: Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության բռնկումն արձանագրվել Է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ճանաչել Է համավարակ: ՉԺՀ-ի սահմաններից դուրս ամենից շատ վարակվածներ կան Իտալիայում, Հարավային Կորեայում եւ Իրանում: Ախտահարման դեպքեր են հայտնաբերվել ավելի քան 100 երկրում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 



Նման նյութեր