Լիկա Թումանյանի գրառումը.
«Առողջապահության նախարարի ճեպազրույցն էի լսում։ Ասում է՝ «ինքնամեկուսացումը սոցիալական պատասխանատվություն է, և դա համաճարակը կանխարգելելու միակ գործիքն է։ Մենք չենք կարող մեկուսացնել հազարավոր քաղաքացիների»:
Չեք կարող՝ թող զբաղվեն նրանք, ով կարող է:
Ինչ է նշանակում՝ չենք կարող։ Պարտավոր եք։
Այսինքն՝ մարդիկ իրենք պիտի դա վերահսկե՞ն․․․
Ստացվում է, որ պետության պատասխանատվությունն ու գործառույթը դնում են շարքային քաղաքացու վրա՞:
Նորից հիշեցի էն անեկդոտը, երբ Աստված նայում ա մեզ ու մտածում․ էս ապուշները էլի իմ վրա են հույսը դրել․․․»: