Խոնարհության մասին
Advertisement 1000 x 90

Խոնարհության մասին

Մի անգամ հայր Մակարն անտառով գնում էր դեպի իր խուղը և հետն արմավենու ոստեր ուներ: Եվ ահա նրան երևաց բանսարկուն, որը մանգաղ ուներ իր ձեռքին և կամենում էր հարվածել նրան, սա­կայն չկարողացավ և ասաց. «Դու ինձ կապում ես, Մակարիո՛ս, և չեմ կարողանում հակառակվել քեզ, ահա ինչ որ դու անում ես, նույնը անում եմ և ես: Դու պահք ես պահում` ես ամենևին չեմ ճաշակում, դու հսկում ես` ես ամենևին չեմ ննջում. միայն մի բանով ես ինձ հաղ­թում»: Հայր Մակարիոսը հարցրեց. «Այդ ինչո՞վ եմ հաղթում»: Եվ նա ասաց. «Քո խոնարհությամբ, որովհետև քո խոնարհության պատճա­ռով չեմ կարողանում քեզ հակառակվել»: Եվ Մակարիոսն աղոթքով վեր բարձրացրեց ձեռքերը, և բանսարկուն անհետացավ նրա մոտից:

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

surbzoravor.am