Հայաստանում սկսել է բժշկական դիմակների շատ փոքր լոկալ արտադրություն:
Այս մասին լրագրողների եհտ զրույցում հայտնեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:
«Դիմակների գնային որոշակի փոփոխություններ կան, քանի որ դրանք տարբեր աղբյուրներից և տարբեր գներով են ձեռք բերվել: Սակայն տնտեսավարողները մեզ հայտնում են, որ գների նվազեցման միտում կա: Չինաստանից էլ վաճառքի առաջարկ կա: Նոր խմաբաքանակ ևս ստացել ենք: Նաև դիմակների որոշակի շատ փոքր լոկալ արտադրություններ են սկսվել»,-ասաց Գևորգյանն ու նշեց՝ դրանց գինը մոտ 200 դրամ է:
Նա վստահեցրեց՝ եթե պետությունը ձեռք բերելու անհրաժեշտություն ունենա, կարող են դա ապահովել: Գևորգյանը նկատեց, որ մեծածախ շուկայում դիմակների գինը ներկայում 150-200 դրամ է:
Նա նշեց՝ ներկայիս թվերը, պահանջարկը հաշվելով նկատում են, որ դիմակների խնդիրը կարծես թե այնքան լուրջ չէ: Անրադառնալով նրան, որ դեղատներում դիմակները մեկ անձին վաճառում են սահմանափակ քանակով՝ Գևորգյանը ասաց, որ տնտեսավարողներն այդ հարցով իրենց հետ զրուցել են: «Եթե անսահամանափակ քանակով վաճառեն, ապա օրական ֆիզիակաան ծավալը կարող է չկարողանան ապահովել»,-նշեց նա: