
Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտը հետաձգում է մարտին համերգային դահլիճում նախատեսված բոլոր միջոցառումները։ Այս մասին հայտնեցին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Թանգարանի ցուցասրահները կշարունակեն աշխատել իրենց բնականոն ռեժիմով՝ երկուշաբթիից կիրակի, ժամը 10։00-16։30 (բացի չորեքշաբթիից)»,- ասված է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ։