
ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի ՀՀ ոստիկանության անձնագրերի ու վիզաների վարչության պետի տեղակալ Գայանե Զարգարյանն ազատվել է պաշտոնից: Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: «Այո, Գայանե Զարգարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից ոստիկանությունում մշտապես իրականացվող կադրային քաղաքականության շրջանակում»,-ասաց Ջանոյանը: Հիշեցնենք, որ երեկ պաշտոնից ազատվել էր նաև ՀՀ ոստիկանության անձնագրերի ու վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը: