Ծանոթներիցս մեկը զանգել ա, թե բա կարդացի, որ Գոլդեն Փելեսում դուք եք սնունդ ուղարկում: Ասում եմ՝ այո: Ասում ա՝ իսկ քանի՞ հոգու եք սնունդ ուղարկում: Ասում եմ՝ ինչ կարևոր ա: Ասում ա՝ ինչի՞ չես ասում: Հարցնում եմ՝ իսկ կասես ինչի՞ համար ես հարցնում:
Ասում ա՝ դե իմանամ ինչքան հիվանդ կա: Ասում եմ՝ այ դրա համար էլ չեմ ասում, որովհետև արդեն սխալ հարց ես տալիս, քանի հիվանդ կա, իրենք բոլորը նախ հիվանդ չեն ու փոխանակ կարդաս պրոֆեսիոնալ լրագրողի ինֆորմացիան, ով ինձնից ընդամենը սննդի տեսակի և տեղափոխման մասին ա հարցնում, իսկ քանակը ճշտում ա առողջապահության նախարարությունից, դու զանգել ես ինձ:
Համառում ա՝ հա բայց ի՞նչ պիտի լիներ որ ասեիր: Ասում եմ՝ չեմ ալարի կասեմ ինչ, ես թիվ էի ասելու, դու առանց խորանալու թվի գոյացման մեջ (բացի կարանտինից նաև բուժ. անձնակազմ, սպասարկող անձնակազմ) երեկոյան ասածս թվի վրա մի քիչ ավելացնելու էիր, որ լավ հնչի ու ասելու էր կնոջդ, կինդ զանգելու էր ընկերուհուն ու բնականաբար մի քիչ էլ ինքը ավելացներ, ընկերուհին թիվը մի 0-ով ավելացնելու էր, զանգեր մորքուրի աղջկան ասեր. «աղջի գիտես մեզ խաբում են, Կորոնավիրուսով հիվանդ մի 100 անգամ ավել մարդ կա…» ու այ ըտենց տարածվեր պանիկա, դրա համար բացի ու կարդա պաշտոնական ինֆորմացիան, ոչ թե երկրում Կորոնավիրուսով կասկածյալների քանակը ճշտի ուտելիք տվողից…)))
Բակուր Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից: