
Բաղադրիչներ
- Քերած դդում – 1 բաժակ
- Շաքարավազ – 0.5 բաժակ
- Ընկույզ – 0.5 բաժակ
- Ալյուր – 2 բաժակ
- Վանիլին – 1 թ/գ
- Մշկընկույզ
- Բուսայուղ – 0.5 բաժակ
- Փխրեցուցիչ – 0.5 թ/գ
- Կոճապղպեղ – 1 թ/գ
- Աղ
Պատրաստման եղանակը
- Ընկույզը կտրատել:
- Դդումն անցկացնել քերիչով:
- Խառնել դդումը, ընկույզը, բուսայուղը և շաքարավազը:
- Ավելացնել ալյուրը, փխրեցուցիչը, աղը, համեմունքները:
- Խառնել և պինդ խմոր հունցել:
- Թխվածքաբլիթներ ձևավորել:
- Թխել 15-20 րոպե, 180 C ջերմաստիճանում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը