«Մեսսին և Նեյմարը բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներն են»
Advertisement 1000 x 90

 «Մեսսին և Նեյմարը բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներն են»

«Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդն իր հիացմունքն է հայտնել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի և ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի նկատմամբ:

Ֆուտբոլիստը հայտարարել է, որ հիանում է նաև «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուով:

«Դժվար է համեմատել նրանց [Ռոնալդուի հետ], բայց, դիտելով Մեսսիին և Նեյմարին, կարելի է ասել, որ նրանց խաղը ֆանտաստիկ է:

Նրանք նաև բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներն են, նրանք նույնպես իդեալական են»,- ասել է Հոլանդը Esporte Interativo-ին տված հարցազրույցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը