
Էմիլի Ռատակովսկին գարնան սկիզբը դիմավորում է պայծառ և ոճային կերպարներով: Մոդելը չի հրաժարվում իր սիրած կարճ շապիկներից, բայց չի մոռանում նաև տաք հագուստի մասին:
Այսպիսով, ընտանի կենդանու հետ զբոսնելու համար Էմիլին ընտրել էր պայծառ նարնջագույն կաշվե վերարկու՝ մորթյա թևերով և օձիքով: Նա լրացրել է իր գարնանային կերպարը հարմարավետ տաբատներով և Nike սպորտային կոշիկներով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը