Այս համաճարակը պատերազմ է առանց ականի պայթունի ձայնի:
Ինչպես որ պատերազմի դաշտում է պայթում արկը, ականը և բազմաթիվ զոհեր ու բազմաբերկորային վիրավորներ լինում, այնպես էլ այս վիրուսն է հայտնվում մի տեղ ու մարդկանց մահացու «վիրավորում»: Սա սարքած է, սարքած չի, վտանգովոր է, վտանգավոր չի, փաստը մնում է փաստ, որ առկա է վտանգ, որն անգամ եվրոպական երկրներին է խնդրի առաջ կանգնեցրել:
Որոշ մարդիկ, նեղ ինչ որ ամբիցիաներից ելնելով, քարկոծում են առավել զգուշավոր մարդկանց, առավել պետականամետ մարդկանց, ովքեր անհանգստանում են ոչ միայն իրենց , այլ բոլորի համար: Հենց այդ նեղ անձնային շահերով առաջնորդվողներն այսօր իրենց երեխաներին փակել են տանը, հագցերլ են ամենաարդյունավետ դիմակներն ու ձեռնոցները, վստահ եմ, որ մի սենյակ պարենային մթերք են ամբարել ու դեռ հանդգնում են մարդկանց մեղադրել առավել զգուշավոր և անհանգիստ լինելու մեջ:
Վիրուսի մի օջախը քթներիս տակ, մյուս օջախը Եվրոպայում, երկու կողմից թշնամիներով շրջապատված, մենք առավել զգոն ու մեր քայլերում առավել իրատեսական պետք է լինենք, այլ ոչ թե ականջալուր լինենք պատեհապաշտների , որոնք այդպես էլ այս կյանքում չհաջողեցին ու հույսները մնաց բացառապես «գրանտները» , կամ ինչ որ կրճոն մի քիչ բարձր հաչալու համար: Այս պետությունը հավասարաչափ բոլորինս է, ու բոլորս էլ պատասխանատու ենք այս պետության համար, հետևապես նաև պահանջատեր…
Վստահ եմ, որ լավ է լինելու, միայն թե քիչ տնտեսական և այլ կորուստներով հաղթահարենք այս ամենը… ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ…
Կարեն Հովհաննիսյանի էջից: