Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ժամանակներն այլև պատեհ չեն Վիվարոյի ու հայտնի ՊՈԱԿ-ի ֆեյքերի «purk purk purk» կամ «menk qo het enq mer heros varcapet» մեկնաբանությունների համար։
Հետևեք ձեր իսկ կոչին ու փոխոց դուրս եկեք, հասկանալու համար թե իրապես ինչ կարծիք ունի ժողովուրդը ձեր ու ձեր կողմից վարվող քաղաքականության մասին։
Սեփական հարմարությունն ու հարմարավետությունը բնակչության հաշվին ապահովելը այլևս չի արժանանում այն անմիտ ու հավատով լցված ծափահարություններին ու գովեստներին, որոնք նախկինում շռայլվում էր ձեր անարժան իշխանությանը ժողովրդի կողմից։
Հեշտ է իհարկե կեղծ օգտատերերի գրառմամբ կիսվելով օնլայն հարթակում տպավորություն ստեղծելը, բայց ինչպես ասում են «բանը բանից վաղուց անցել է»։
Անգամ Հին Հայաստանից ժառանգություն մնացած ու նոր Հայաստանում «ծյունինգի» արդյունքում օլիգարխից խոշոր սեփականատեր դարձածներն են այս օրերին սեփական մորթապաշտությունը առաջնային պլան բերել․ երբեմնի մթերային խանութներում հիմա արդեն 200 դրամով գնված ու 3500-ով վերավաճառվող բժշկական սպիրտեր են առաջարկում, մթերքների գները կտրուկ բարձրացումներ են արձանագրում, բժշկական դիմակներն ու աղտահանիչ նյութերը մանր քայլերով արդեն նավթի բիրժա են մտնում, ու ոչ ոքի բացարձակ չի հետաքրքրում իսկ ոնց է գոյատևելու ժողովուրդը։
Հետ եկեք Սևանից ու երբեմնի ժողովրդավարի կեցվածքով ու «Դուխով» գլխարկով հեծանիվ նստեք և շրջեք ժողովրդի մեջ, այցելեք խոշոր խանութներ, արդյունքում վստահ եմ ուրիշ թեստերի կարիք եք զգալու»։
Ժամանակներն այլև պատեհ չեն Վիվարոյի ու հայտնի ՊՈԱԿ-ի ֆեյքերի «purk purk purk» կամ «menk qo het enq mer heros varcapet»…
Gepostet von Robert Hayrapetyan am Montag, 16. März 2020