«Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի ուղերձը վարչապետին և կառավարությանը
Advertisement 1000 x 90

«Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի ուղերձը վարչապետին և կառավարությանը

Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) հետևանքով տնտեսական ակտիվության վրա բացասական ազդեցությունը և զբոսաշրջության ոլորտի նշմարվող ճգնաժամը մեղմելու նպատակով «Տուրիզմ Արմենիա» ասոցիացիան երեկ կառավարությանն ու վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան-ին է ուղարկել ստորև ներկայացված նամակը` առաջարկներով: Ավելի վաղ խնդիրների կանխարգելման նպատակով առաջարկներ են ներկայացվել նաև փոխվարչապետին և ՀՀ Զբոսաշրջության կոմիտե/Tourism Committee of RA։

Tigran Avinyan / Տիգրան Ավինյան

#Armenia #TourismArmenia #TourismArmeniaAssociation

Նամակ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին_Զբոսաշրջության Ոլորտ

N ՀՆՏԱ 03/05 14.03.2020

ՀՀ վարչապետ

պարոն Նիկոլ Փաշինյանին

Պատճենը՝ ՀՀ փոխվարչապետ

պարոն Տ. Ավինյանին
ՀՀ էկոնոմիկայի նախարար

պարոն Տ. Խաչատրյանին

Մեծարգո պարոն Փաշինյան,

«Տուրիզմ Արﬔնիա» ասոցիացիան, ներկայացնելով հայաստանյան ներգնա զբոսաշրջային ընկերությունների մտահոգությունները՝ աշխարհում և Հայաստանում նոր կորոնավիրուսի (COVID-19) համաճարակի տարածման հետ կապված, ահազանգում է, որ արդեն երեք շաբաթ է, ինչ հազարավոր զբոսաշրջիկներ մոտակա ﬕ քանի աﬕսների համար չեղարկում են դեպի Հայաստան իրենց ամրագրուﬓերը: Խնդիրը սկսել է վերաճել զբոսաշրջության ոլորտի ճգնաժաﬕ, որն անկասկած կանդրադառնա տնտեսության մյուս ճյուղերի վրա նույնպես (հյուրանոցներ, ռեստորաններ, ուղևորափոխադրման ծառայություններ, տեսարժան վայրեր, զբոսաշրջային կենտրոններ, սպասարկման ոլորտ և այլն):

Հետևելով ամբողջ աշխարհում կառավարությունների (Ռուսաստան, Վրաստան, Իտալիա, ԱՄՆ և այլն) և մասնավոր հատվածի երկխոսությունների արդյուքնում ձեռնարկված ﬕջոցներին, ﬔնք հույս ունենք, որ ﬔր իշխանությունները նույնպես կաջակցեն զբոսաշրջային ընկերութուններին և ﬕջոցներ կձեռնարկեն: Ներկա անկանխատեսելի իրավիճակում զբոսաշրջային ոլորտը պարալիզացված է աննախադեպ սահմանափակուﬓերով, իսկ չեղարկուﬓերը զանգվածային բնույթ են կրում: Հետևելով Եվրոպական և աշխարհի այլ երկրների փորձին, խնդրում ենք, որ Հայաստանի կառավարությունը նույնպես ﬕջոցներ ձեռնարկի:

Հաշվի առնելով 2020թ. ակնկալվող եկամուտների գրեթե ամբողջական չեղարկումը՝ կազմակերպությունները կանգնած են սնանկացման կամ գործունեության կասեցման առաջ, որը ստիպելու է իրականացնել աշխատատեղերի կրճատուﬓեր։ Ավելի վատ հեռանկարից խուսափելու նպատակով խնդրում ենք Ձեր աջակցությունը` հետևյալ ուղղություններով.

Ընկերությունների աշխատակիցների աշխատավարձային ֆոնդի 2/3-ի չափով գումարի սուբսիդավորում 4 աﬕս ժամկետով՝ 2019թ. տվյալ կազմակերպության վճարած շահութահարկի հաշվին (առանց գերազանցելու 2019թ. վճարված/վճարվելիք շահութահարկի տարեկան գումարը, ինչը նաև կհանդիսանա խրախուսման ﬕջոց արդյունավետ և բարեխիղճ աշխատող ընկերությունների համար),

Հարկային օրենսգրքով սահմանված ս.թ. մարտին 20-ին վճարման ենթակա շահութահարկի կանխավճարների գումարի վճարման վերջնաժամկետի հետաձգում (առնվազն 4 աﬕս ժամկետով) կամ ժամանակացույցի կնքում` հետաձգելով հարկերի վճարման վերջանաժամկետը,

Հարկային օրենսգրքով սահմանված ս.թ. ապրիլի 20-ին վճարման ենթակա շահութահարկի գումարի վճարման վերջնաժամկետի հետաձգում (առնվազն 4 աﬕս ժամկետով), կամ ժամանակացույցի կնքում` հետաձգելով հարկերի վճարման վերջանաժամկետը,

Ինպես նաև խնդրում ենք ձեր ﬕջնորդությունը բանկային և վարկային կազմակերպություններին վարկային պարտավորությունների վճարման ժամանակացույցի հետաձգման հարցում (ﬕնչև 4 աﬕս ժամկետով):

Հաշվի առնելով բազմաթիվ երկրներում կիրառված փորձը, առաջարկում ենք անհրաժեշտության դեպքում ներգրավել ﬕջազգային կառույցների ֆինանսական ռեսուրսները:

Գործունեությունը ճիշտ կազմակերպելու նպատակով խնդրում ենք նաև զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներին ապահովել ճշգրիտ տեղեկատվության աղբյուրով:

Հարգանքով՝

«Տուրիզմ Արﬔնիա» ասոցիացիա