
Comedy Club-ի անդամ Պավել Վոլյան դարձել է ռուսական «Առաջին ալիք»-ի եթերում հեռարձակվող «Вечерний Ургант» հաղորդման հյուրը։ Շոումենը պատմել է, որ սիրում է բանաստեղծություններ հորինել եւ դրանք ուղարկել ձայնային հաղորդագրությամբ։ Գարիկ Խարլամովին ու Ֆիլիպ Կիրկորովին ձայնային հաղորդագրություններ ուղարկելուց հետո Վոլյան առաջարկել է «գովաբանական հայկական բանաստեղծություն» ձայնագրել եւ ուղարկել Գարիկ Մարտիրոսյանին։
Братец, братец, ахпер, ахпер, замечательный мужик. Ты ереванский уничтожитель, ты газетный паравжик. Ты газетный Аристарх, ты пшеничный олигарх»,- հորինել է Վոլյան։
«Գարիկ, Պաշան է թելադրել»,- փորձել է արդարանալ Ուրգանտը։