Նպատակս Հայաստանի հավաքականի հետ Մունդիալում խաղալն է. Խոակին Կապառոս (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Նպատակս Հայաստանի հավաքականի հետ Մունդիալում խաղալն է. Խոակին Կապառոս

64-ամյա իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսը, որը վերջերս գլխավորեց Հայաստանի ազգային հավաքականը, իսպանական Marca-ին տված ծավալուն հարցազրույցում պատմել է հավաքականի հետ իր ծրագրերի, Հայաստանից ունեցած տպավորությունների և «Սևիլիայում» անցկացրած ժամանակահատվածի մասին.

– Մի քանի օր առաջ եք ժամանել Հայաստան: Կորոնավիրուսի հետ կապված այդտեղ ի՞նչ իրավիճակ է:

-Վարակման դեպքերն այստեղ այնքան էլ շատ չեն: Ամեն ինչ վերահսկողության տակ է: Հայաստանը փոքր երկիր է, որտեղ իրականացվում են բոլոր անհրաժեշտ ստուգումները: Օդանավակայանում ես համապատասխան ստուգում անցա: Խանութներն ու սրճարանները դեռևս բաց են: Փողոցներում շարժ կա: Հետևում եմ, թե ինչ է կատարվում Իսպանիայում … այս ամենը պետք է շատ լուրջ ընդունել: Այստեղ ներքին առաջնությունները դադարեցված են: Հավաքականի հետ երկու ընկերական խաղ ունենք անցկացնելու և դրանք նույնպես չեն կայանա: Երեքշաբթի պետք է հանդիպում լինի, որի ընթացքում էլ որոշում կկայացվի: Ֆուտբոլը պետք է օրինակ լինի: Եվ գուցե մենք ուշացել ենք: Պետք է լուրջ վերաբերվել իրավիճակին:

-Ի՞նչ նորություններ եք ստանում Իսպանիայից: Ի՞նչ ուղերձ պետք է հղել բնակչությանը:

-Երեխաներս Մադրիդում են, գիտեմ, թե ինչ է կատարվում: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ մարդիկ պետք է հետևեն մասնագետների ու ղեկավարների հորդորներին: Կարիք չկա դուրս գալու տանից, բացառությամբ այն դեպքերի, երբ պետք է առաջին անհրաժեշտության ապրանքներ գնել:

-Թվում է՝ մենք ֆուտբոլ չենք ունենալու: Պե՞տք էր ֆուտբոլը ևս դադարեցնել, ինչպես սոցիալ. տնտեսական միջոցառումները:

-Իհարկե: Պետք է հետևել բոլոր այն միջոցառումներին, որոնք իրականացվում են ֆուտբոլում: Ֆուտբոլը հասարակության հայելին է: Ու նաև մեր սպորտը հասարակության հավաքատեղի է: Ոչ միայն մարզադաշտերում, այլև սրճարաններում, բարերում ….

armsport.am