Նուր-Սուլթանում և Ալմաթիում մարտի 19-ից կարանտինային ռեժիմ կսահմանվի
Advertisement 1000 x 90

Նուր-Սուլթանում և Ալմաթիում մարտի 19-ից կարանտինային ռեժիմ կսահմանվի

Ղազախստանի նախագահին կից արտակարգ դրությունն ապահովող պետական հանձնաժողովը որոշում է կայացրել մարտի 19-ից կարանտինային ռեժիմ սահմանել Նուր-Սուլթանում և Ալմաթիում: Այս մասին տեղեկացում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով կառավարության լրատվական ծառայությանը:

Ղազախստանում մարտի 16-ից սահմանվել է արտակարգ դրություն՝ նպատակ ունենալով պահպանել քաղաքացիների առողջությունը կորոնավիրուսի տարածման պայմաններում: Ներկայում Ղազախստանում կորոնավիրուսով վարակվածության 32 դեպք կա, այդ թվում՝ 17-ը Նուր-Սուլթանում, 15-ը՝ Ալմաթիում:



Նման նյութեր