Իտալիայում նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված կարանտինի արդյունքում Վենետիկի ջրանցքի ջուրը նկատելիորեն պարզվել է:
Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով «The Art Newspaper»-ին:
Կարանտինային ռեժիմի հետ կապված տեղի բնակիչներին արգելված է դուրս գալ տնից՝ բացի խիստ անհրաժեշտության դեպքերից: Հետիոտնի բացակայության, ջրանցքներում տեղաշարժի, զբոսաշրջիկների թվի կտրուկ նվազման արդյունքում քաղաքում փողոցներն ու հրապարակներն ավելի մաքուր են դարձել:
Վենետիկի բնակիչները լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարակել սոցիալական ցանցերում, թե ինչպես է մաքրվել ջրանցքների ջուրը, հայտնվել են ձկներ և չվող թռչուններ: Այդ հրապարակումները սոցիալական ցանցերում մեծ արձագանք են գտել: