
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Արձանագրվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի թիվը 84 է: Դեպքերի 81 տոկոսն Էջմիածնի և արտադրամասի ուղղություններն են»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ այս պահին մեկուսացված է 444 անձ, իսկ 799 մարդու կառավարությունը հորդորել է ինքնամեկուսացվել տներում: