Հայտնիներ, որոնց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայտնիներ, որոնց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Կորոնավիրուսը մասնագիտություն չի հարցնում, ցավոք, այն տարածվում է ու ընդլայնում նաև հայտնի վարակակիրների շրջանակը: Vnews-ն առանձնացրել է ևս 4 հայտնիների, որոնց մոտ վերջին օրերին կորոնավիրուս է հայտնաբերվել:

Կորոնավիրուսը մասնագիտություն չի հարցնում, ցավոք, այն տարածվում է ու ընդլայնում նաև հայտնի վարակակիրների շրջանակը: Vnews-ն առանձնացրել է ևս 4 հայտնիների, որոնց մոտ վերջին օրերին կորոնավիրուս է հայտնաբերվել:

Քրիստոֆեր Հիվյու

Նորվեգացի դերասան Քրիստոֆեր Հիվյուն, որը հայտնի է «Գահերի խաղը» հեռուստասերիալում Թորմունդի դերակատարմամբ, հաղորդել է, որ վարակված է կորոնավիրուսով և ընտանիքի հետ միասին տանը մեկուսացված է լինելու այնքան ժամանակ, որքան կպահանջի:

«Իմ ընտանիքը և ես ինքնամեկուսացվել ենք տանը այնքան, որքան անհրաժեշտ կլինի: Մենք լավ ենք, ինձ մոտ մրսածության թեթև նշաններ կան»,- գրել է դերասանն իր ինստագրամյան էջում և բոլորին կոչ արել՝ հնարավորինս ուշադիր լինել և ամեն ամեն ինչ, որպեսզի կորոնավիրուսի տարածումը կանխարգելվի:

Իդրիս Էլբա

Անգլիացի դեռասանը իր թվիթերյան էջում գրել է, որ բժիշկները նրա մոտ կորոնավիրուս են հայտաբերել։ Իդրիսը գրել է՝ «Ես հանձնել եմ COVID-19 կորոնավիրուսի թեստ և այն դրական է եղել։ Ես ինձ լավ եմ զգում, ինձ մոտ դեռ չկան հիվանդության ախտանիշներ, սակայն ես գտնվում եմ մեկուսացման մեջ։ Մնացեք տանը և եղեք պրագմատիկ։ Խուճապի մի մատնվեք»։

Օլգա Կուրիլենկո

Հոլիվուդյան դերասանուհի, ուկրաինուհի Օլգա Կուրիլենկոյի մոտ նույնպես նոր տեսակի կորոնավիրուս է ախտորոշվել. վերջինս ինքնամեկուսացված է: Կուրիլենկոն այդ մասին հայտնել է իր ինստագրամյան էջում: Կինոաստղը կոչ է արել իր երկրպագուներին զգուշանալ, ինչպես նաև գրել է՝

«Մեկուսացած նստած եմ տանը՝ կորոնավիրուս ախտաորոշմամբ: Հիվանդ եմ արդեն մոտ մեկ շաբաթ: Ունեմ բարձր ջերմություն և մարմնի թուլություն, սրանք են հիմնական ախտանշաններս»։

Ռեյչալ Մեթյուզ

Վարակը չշրջանցեց նաև ամերիկյան դերասանուհի Ռեյչալ Մեթյուզին։ Այս մասին նա հայտնել է իր Instagram-stories-ում, նաև հավելել է, որ առաջին ախտանշաններն էին հոգնածությունն ու կոկորդի սուր ցավը։

vnews.am