Հայտնի է, թե ովքեր կնշանակվեն ԱԱԾ տնօրեն և ոստիկանապետ
Advertisement 1000 x 90

Հայտնի է, թե ովքեր կնշանակվեն ԱԱԾ տնօրեն և ոստիկանապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնները կզբաղեցնեն ներկայումս ժամանակավոր պաշտոնակատարները: Փաշինյանն այս մասին ասաց «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Արդեն որոշել եմ: Ոստիկանապետի ԺՊ-ն կնշակվի ոստիկանապետ, ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարողն էլ կնշանակվի ԱԱԾ տնօրեն»,-ասաց Փաշինյանը:

ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը Էդուարդ Մարտիրոսյանն է՝ Արթուր Վանեցյանի՝ պաշտոնը թողնելուց հետո, իսկ ոստիկանության պետի պարտականությունները կատարում է Արման Սարգսյանը՝ Վալերի Օսիպյանի ազատումից հետո: