Արմինե Օհանյան. «Արտակարգ դրությունը մտցվել է ԶԼՄ-ներին զսպաշապիկ հագցնելու համար»
Advertisement 1000 x 90

Արմինե Օհանյան. «Արտակարգ դրությունը մտցվել է ԶԼՄ-ներին զսպաշապիկ հագցնելու համար»

Արտակարգ դրությունը մտցվել է ԶԼՄ-ներին զսպաշապիկ հագցնելու համար, եւ դա անելու համար է հատկապես ներմուծվել «խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկություններ»-ն արգելելու արտահայտությունը, որի տակ կարելի է մտցնել ցանկացած միտք ու հրապարակում, ինչը եւ այսօր արեց ոստիկանությունը։ Մի գնդապետի՝ Ա․Կարապետյանի ստորագրությամբ, մեզ առաջարկեցին անհապաղ հեռացնել կալանավայրերի վերաբերյալ մեր լուրը։ Ակնհայտ է, որ իշխանությունը բոլոր հնարավոր միջոցներն օգտագործում է իրեն ուղղված քննադատությունն ու խոսքի ազատությունը սահմանափակելու համար։ Դրա համար էին ամիսներ շարունակ մշակում եւ անցկացնում օրենսդրական անհասկանալի փոփոխություններ, հոգեբանական ճնշումներ գործադրում եւ վերջապես՝ արտակարգ դրություն հայտարարում։ Ի դեպ, նշված լուրը որեւէ առնչություն չունի կորոնավիրուսի թեմայի հետ եւ անգամ լուրի մեջ կորոնավիրուս բառը չկա։ Ընդամենը խոսվում է այն մասին, որ կալանավայրերում հանձնուքների արգելումը դժգոհություն է առաջացրել, մարդիկ հատկապես բողոքում են, որ ծխախոտ չեն ստանում։ Ստացվում է՝ ցանկացած հրապարակում, որտեղ խոսք է գնում մարդկանց դժգոհությունների մասին, չպետք է հրապարակվեն։ Մինչդեռ հրամանագիրը վերաբերում է բացառապես կորոնավիրուսին եւ դրա դեմ պայքարի արդյունավետությանը։

«Հրապարակ» թերթի խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր