Կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկն արձանագրվել է ինֆեկցիոն հիվանդանոցի բուժքրոջ մոտ
Advertisement 1000 x 90

Կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկն արձանագրվել է ինֆեկցիոն հիվանդանոցի բուժքրոջ մոտ

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 115 դեպքերից մեկն արձանագրվել է ինֆեկցիոն հիվանդանոցում աշխատող բուժքրոջ մոտ։ Այս մասին սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 115 դեպքից մեկն արձանագրվել է բուժքրոջ մոտ, ով իր մասնագիտական առաքելությունն է իրականացրել ինֆեկցիոն հիվանդանոցում: Վերջինս անմիջապես հոսպիտալացվել է, նրա վիճակը գնահատվում է բավարար, թոքաբորբ չունի։ Առողջություն եմ ցանկանում նրան»,- գրել է Թորոսյանը։

Նա հավելել է, որ այս օրերին բուժաշխատողներն աշխատում են գերծանրաբեռնված` հաճախ հայտնվելով ռիսկային իրավիճակներում: Նրանք համարվում են վարակվելու ամենախոցելի խմբերից մեկը։ Նախարարը խնդրել է հարգել նրանց աշխատանքը և մնալ տանը։