
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ամեն օր կկատարվի մասնավոր բժշկության աղոթք: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջումգրել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
«Մարտի 19-ից ամեն օր՝ հավարտ Առավոտյան ժամերգության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության կողմից մեր սուրբ հայրերի գրվածքներից կընթերցվեն հիվանդաց բժշկության աղոթքներ: Մարտի 19-ի առավոտյան Մայր Աթոռի Ս. Հովհաննես Մկրտիչ և Ս. Վարդան մատուռ-մկրտարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և մի քանի միաբաններ Ս. Գրիգոր Նարեկացու աղոթամատյանից քաղված աղոթքներ բարձրացրեցին առ Աստված՝ հիվանդների շուտափույթ բժշկության և մեկուսացման մեջ գտնվողների հոգևոր ամրության և խաղաղության համար»,- նշել է Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: