
Մոնղոլիայի արևմուտքում՝ Չինաստանի սահմանից ոչ այնքան հեռու, մարտի 20-ին տեղի է ունեցել 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։
Այդ մասին հայտնել են չինական սեյսմոլոգիական կենտրոնից։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ՉԺՀ-ի Սինցզյան-Ույգուրի ինքնավար շրջանի Համի քաղաքից 360 կիլոմետր հյուսիս ընկած շրջանում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա:
Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան: