Լոնդոնի «Արսենալ»-ը դեմ չէ վաճառելու Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանի ամբողջական տրանսֆերը:
Այս մասին գրում է Daily Express-ը, փաստելով, որ երկու ակումբները` «Ռոմա»-ն և «Արսենալ»-ը, շարունակում են բանակցությունները: Իտալական ակումբի ղեկավարությունը նպատակ ունի ձեռք բերելու հայ կիսապաշտպանին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանի մեկնարկից մեկ տարվա վարձավճարով հանդես է գալիս «Ռոմա»-ում, որի կազմում մասնակցել է 17 խաղի, խփել 6 գնդակ և դարձել է 3 գոլային փոխանցման հեիղնակ: