
Կանադայում մարտի 19-ի ժամը 18:30-ի (տեղական ժամանակով) դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 846 է: Այս մասին նշված է Կանադայի կառավարության պաշտոնական կայքում: Կանադայում ամենաշատ դեպքերն արձանագրվել են Բրիտանական Կոլումբիա նահանգում` 271, այնուհետև Օնտարիոյում` 258, Ալբերտայում` 146 և այլն: