
ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին մարտի 20-ի ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 321 մլն 167 հազ. 610.6 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 1355: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությունից։