
Ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո, մարտի 20-ին ժամը 18։00 դրությամբ՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքի էջից։ «Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ»,- նշված է հաղորդագրության մեջ։