Գնացքների վագոններն ախտահանվում են, ՀԿԵ–ն պայքարում է կորոնավիրուսի դեմ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Գնացքների վագոններն ախտահանվում են, ՀԿԵ–ն պայքարում է կորոնավիրուսի դեմ

Հարավկովկասյան երկաթուղու դեպոյում վաղ առավոտյան ախտահանում են Գյումրի մեկնող գնացքը, որպեսզի կանխեն կորոնավիրուսի տարածումը։

Գյումրի մեկնելուց առաջ ՀԿԵ աշխատակիցը քլորով մաքրում է վագոնի հատակը, հետո հատուկ ախտահանիչ նյութով մաքրում է նստատեղերը և ուղեբեռի համար նախատեսված դարակները։ Նույնը կրկնվում է Գյումրիից Երևան վերադառնալիս։

Կորոնավիրուսն ազդել է նաև երկաթգծի գործունեության վրա։ Ուղևորների թիվը կտրուկ նվազել է, սակայն գնացքը շարունակում է երթևեկել։

ՀԿԵ–ն մարտի 14-ից դադարեցրել է միջազգային ուղևորափոխադրումները` մինչև մարտի 24-ը չեղարկելով Երևան–Թբիլիսի–Երևան երթուղով գնացքների երթևեկությունը։

Նշենք, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ մարտի 21-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 160-ի։ Մարտի 16-ին ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի տարածումը կանխելու համար երկրում արտակարգ դրություն է սահմանել, որը կտևի մինչև ապրիլի 14-ը։ Սահմանափակումներն առաջին հերթին վերաբերում են զանգվածային միջոցառումներին, ժամանցի կենտրոններին և որոշ գրասենյակներին, իսկ դպրոցները, բուհերն ու մանկապարտեզները արտակարգ դրություն հայտարարելուց մեկ շաբաթ առաջ արդեն փակ էին։ Պարետ է նշանակվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

armeniasputnik.am