Սերիայում Ա-ն կարող է վերսկսել հանդիպումները մայիսի 2-ին, իսկ պլանավորում է ավարտել հունիսի 30-ին: Այս տարբերակը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե ՈՒԵՖԱ-ն որոշի հետաձգել Եվրո-2020-ը: Այդ մասին հայտնում է La Repubblica-ն:
Սկզբում հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների, բայց ժամանակի ընթացքում երկրպագուներին թույլ կտան մուտք գործել մարզադաշտ:
Կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով Սերիա Ա-ն դադարեցրել է բոլոր հանդիպումները մինչև ապրիլի 3-ը, այնուամենայնիվ, բժիշկները խորհուրդ են տալիս չվերսկսել մարզական միջոցառումները, մինչև վիրուսի իրավիճակը չբարելավվի զգալիորեն: