Շվարցենեգերը ցույց է տվել՝ ինչպես է պայքարում կորոնավիրուսի դեմ
Advertisement 1000 x 90

Շվարցենեգերը ցույց է տվել՝ ինչպես է պայքարում կորոնավիրուսի դեմ

Հայտնի դերասան, բոդիբիլդեր Առնոլդ Շվարցենեգերը իր երկրպագուներին ցույց է տվել, թե ինչպես կարելի է պայքարել կորոնավիրուսի դեմ: Շվարցենեգերը Instagam-ի իր էջում տեղադրել է տեսանյութ, որում նա ցույց է տվել, թե ինչպես է մանրակրկիտ լվանում ձեռքերը նախքան իր սիրելի շանը՝ Չերիին գրկելը:

«Զգույշ եղեք: Լվացեք ձեր ձեռքերը: Լսեք գիտնականներին և փորձագետներին, ոչ թե դատարկախոսներին: Միասին մենք կարող ենք դա դանդաղեցնել այն և պաշտպանել միմյանց»,- գրել է Շվարցենեգերը:

Նա նաև խոստովանել է, որ ամեն օր առնվազն 50 անգամ լվանում է ձեռքերը:



Նման նյութեր