
Իտալիայում, ամուսինն ու կինը 60 տարվա ամուսնությունից հետո մահացել են նույն օրը: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, նրանք վարակված էին COVID-19 կորոնավիրուսով:
Հաղորդվում է, որ 82-ամյա Սևերա Բելոտին և 86-ամյա Լուիջի Կարարան ապրում էին Ալբինո քաղաքում:
Կորոնավիրուսով վարակվելուց հետո զույգը գրեթե մեկ շաբաթ անցկացրել է տանը, այնուհետև նրանց տեղափոխել են հիվանդանոց: Կլինիկայում երկու թոշակառուները մահացել են նույն օրը:
Նշվում է, որ Լուկան՝ զույգի որդին, չի կարողացել հրաժեշտ տալ ծնողներին կարանտինի պատճառով: