«Եթե վիրուսը չի գնում Զլատանի մոտ, ապա Զլատանը գնում է վիրուսի մոտ». Իբրահիմովիչը միջոցներ է հավաքում կորոնավիրուսի դեմ պայքարի համար (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Եթե վիրուսը չի գնում Զլատանի մոտ, ապա Զլատանը գնում է վիրուսի մոտ». Իբրահիմովիչը միջոցներ է հավաքում կորոնավիրուսի դեմ պայքարի համար

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է կորոնավիրուսի դեմ պայքարի համար միջոցներ հավաքելու իր որոշումը:

Ֆուտբոլիստը Gofundme հարթակում մեկնարկել է մեկ միլիոն եվրո հավաքելու արշավը և ինքն էլ նվիրաբերել է հարյուր հազար եվրո՝ արշավն անվանելով Kick the Virus:

«Իտալիան ինձ միշտ շատ բան է տվել: Ես ուզում եմ ավելին վերադարձնել այն երկրին, որը ես սիրում եմ:

Միասին մենք կարող ենք իսկապես օգնել հիվանդանոցներին, բժիշկներին և բուժքույրերին, ովքեր ամեն օր անձնուրաց աշխատում են մեր կյանքը փրկելու համար:

Եվ հիշեք՝ եթե վիրուսը չի գնում Զլատանի մոտ, ապա Զլատանը գնում է վիրուսի մոտ»,- ասել է Իբրահիմովիչը:

https://www.instagram.com/p/B94AT7RHHpd/

Իտալիան Եվրոպայում կորոնավիրուսային պանդեմիայի հիմնական էպիկենտրոնն է և աշխարհում երկրորդը՝ Չինաստանից հետո: Երկիրն ունի ավելի քան 31 հազար հիվանդ և ավելի քան 2 հազար մահացած:

Պատրաստեց Անի Գաբուզյանը