Իտալիայում և Իսպանիայում կարծում են, որ չեն հասցնի ավարտել առաջնությունները մինչև հունիսի 30-ը, ինչպես ցանկանում է ՈՒԵՖԱ-ն
Advertisement 1000 x 90

Իտալիայում և Իսպանիայում կարծում են, որ չեն հասցնի ավարտել առաջնությունները մինչև հունիսի 30-ը, ինչպես ցանկանում է ՈՒԵՖԱ-ն

Սերիա Ա-ն և Լա Լիգան կարծում են, որ Իտալիայի և Իսպանիայի առաջնությունները հնարավոր չէ ավարտել մինչև հունիսի 30-ը, հայտնում է La Repubblica-ն:

Չնայած մինչև հունիսի 30-ն ազգային առաջնություններն ավարտելու առաջադրանքին, որն ՈՒԵՖԱ-ն սահմանել է լիգաների համար, Սերիա Ա-ի ներկայացուցիչները վստահ են, որ դա անհնար է:

Իտալիայի առաջնությունը, հնարավոր է, չվերսկսվի մայիսի 2-ից շուտ, ինչը կհանգեցնի նրան, որ Սերիայի Ա-ի մնացած 12 տուրերը թիմերը պետք է խաղան շատ ծանրաբեռնված գրաֆիկով:

Հաշվի առնելով այն փաստը, որ իտալական 5 թիմեր շարունակում են հանդես գալ եվրոպական մրցումներում, հավանական է, որ նրանք ժամանակ չունենան ավարտելու առաջնությունը, ինչը կհանգեցնի հեռարձակման իրավունքներից փողի կորստին:

Այդ պատճառով Իտալիան և Իսպանիան կարծում են, որ մրցաշարերն ավարտելու մի ճանապարհ կա՝ վերջնաժամկետը հունիսի 30-ից ավելի ուշ տեղափոխումը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը