Շատ հաճախ մարդիկ մեզ դուր են գալիս ենթագիտակցության մակարդակում։ Օգտակար է գիտակցել, թե հենց ինչով է ձեզ գրավում այս կամ այն մարդը։ Դա հնարավորություն է տալիս գիտակցաբար ձևավորել սեփական շրջապատդ։
Այս արագ թեստը կօգնի որոշել, թե դուք ինչն եք գնահատում մարդկանց մեջ։
Նայեք նկարազարդմանը, ընտրեք կնոջ այն տարիքը, որն ըստ ձեզ՝ ամենաշատն աջակցության կարիք ունի, ու կարդացեք ձեր ընտրության նշանակությունը։
Ուրվագիծ 1 – նորածին
Դուք մարդկանց մեջ գնահատում եք հետաքրքրասիրությունը։
Ձեզ դուր են գալիս աշխույժ խառնվածքով մարդիկ, անհանգիստ, որոնց համար հետաքրքիր է այս աշխարհը ու նրանում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն։ Դուք մարդկանց մեջ գնահատում եք նոր ինֆորմացիա իմանալու ձգտումը։
Ուրվագիծ 2 – երեխա
Դուք մարդկանց մեջ գնահատում եք կենսուրախությունը։
Ձեզ դուր են գալիս պոզիտիվ, էմոցիոնալ մարդիկ, ովքեր շրջապատող անձանց հետ հաճույքով կիսում են իրենց լավ տրամադրությունը։
Դուք մարդկանց մեջ գնահատում եք անկեղծությունն ու կայունությունը։
Ուրվագիծ 3 – հասուն տարիք
Դուք մարդկանց մեջ գնահատում եք իմաստնությունը։
Ձեզ դուր են գալիս չշտապող, հանգիստ մարդիկ, ովքեր այս աշխարհում շատ բան գիտեն։
Դուք մարդկանց մեջ գնահատում եք փորձը, բնականությունն ու սեփական դիտարկումներով կիսվելու ցանկությունը։
Ուրվագիծ 4 – դեռահաս
Դուք մարդկանց մեջ գնահատում եք անկախությունը։
Ձեզ դուր են գալիս մարդիկ, ովքեր քիչ են կախված հասարակական կարծիքից ու սովորում են իրենց իսկ սեփական փորձի վրա։
Դուք մարդկանց մեջ գնահատում եք ազատության նկատմամբ ձգտումն ու սեփական արժանապատվության զգացումը։
Ուրվագիծ 5 – երիտասարդություն
Դուք մարդկանց մեջ գնահատում եք ինքնավստահությունը։
Ձեզ դուր են գալիս էներգիայով լի ու նպատակաուղղված մարդիկ, ովքեր հավատում են հաջողակ ելքերին ու սեփական ուժերին։
Դուք մարդկանց մեջ համառությունն ու պերֆեկցիոնիզմն եք գնահատում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը